Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Մարգարյան եւ Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Կիա-Ցերատո»  եւ   «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Նիսան Պատֆայնդեր»-ի վարորդը եւ  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Կատարվում է քննություն: