Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 20-ին, ժամը 13.20-ին, Ծաղկալանջ գյուղից  բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Զոյա Ն.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  333 հոդվածի /սուտ մատնությունը/  2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: