Նոյեմբերի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ-ին` Վարդենիս քաղաքի ուղղությամբ ընթանալիս,   «ԲՄՎ 323»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ԿամԱԶ-53212»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ԲՄՎ 323»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ  ուղեւորուհին` 1988 թ. ծնված Մելինա Միրզոյանը,  տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: