«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ  Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նոյեմբերի 17-ին բողոք է ներկայացրել Վերաքննիչ  քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ արդարացնել իր պաշտպանյալներ Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Շահեն Հարությունյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբան  Ինեսսա Պետրոսյանը կարծում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը բողոքի քննությունը կսկսի մոտավորապես 20 օրից:

NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Շանթ Հարությունյանը կո՞ղմ է որոշումը Վերաքննիչ դատարանում քննելուն, փաստաբանը պատասխանեց.«Եթե դիմել եմ, ուրեմ կողմ է: Բաց նա մնում է իր կարծիքին»:

Նշենք, որ Շանթ Հարությունյանը առաջին ատյանի դատարանում բազմիցս հայտարարել է, որ դատարանները Հայաստանում անկախ չեն,  եւո ր իրավական համակարգում պայքարելն անիմաստ է:

Փաստաբանի խոսքով՝ իրենք  հույս ունեն, որ Վերաքննիչ քրեական դատարանում արդարադատության կլինի:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։