Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում այսօր՝ նոյեմբերի 22-ին, վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

«Օպել» մակնիշի 90 OQ 006 պ/հ (վարորդ` Լ. Գ., ծնվ. 1986թ.) և «Ռենջ Ռովեր» մակնիշի 21 TT 100 պ/հ (վարորդ` Ռ. Գ., ծնվ. 1961 թ.) ավտոմեքենաները բախվել են 08.45-ին, վարրոդ Լ. Գ.-ն տեղում մահացել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչեւ հրշեջ-փրկարարների՝ վայր հասնելը «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ. -ին (ծնվ. 1964 թ.) տեղի ուժերով տեղափոխել են «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: