Նոյեմբերի 21-ին ոստիկանությունը կալանավորել է Արտաշատի Այգեստան գյուղի 29-ամյա մի բնակչի: NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ նրա ձերբակալությունը կապված է դեռեւս սեպտեմբերի 28-ին կատարված մի սպանության հետ: Նա կասկածվում է  սեպտեմբերի 8-9 ընկած ժամանակահատվածում Այգեստան գյուղի 66-ամյա բնակչուհի Հերմինե Գրիգորյանին խեղդամահ անելու մեջ:

Հերմինե Գրիգորյանի դին հայտնաբերվել էր իր ննջասենյակում` խեղդամահ արված վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների, սպանությունը կատարվել է  շահադիտական նպատակներով, սակայն մանրամասները պարզվում են: