Երևանի Մայրաքաղաքային փողոցում նոյեմբերի 21-ին 50-ամյա կին է վրաերթի ենթարկվել, տեղում մահացել: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

Դեպքը տեղի է ունեցել 07.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մայրաքաղաքային փողոցի 15/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Գայանե   Մանուկյանին, կինը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: