Գյումրիի տարեց բնակիչը նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ավազակային հարձակման է ենթարկվել:  NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  երկու դիմակավորված անձ  դուռը կոտրելու միջոցով ներխուժել են տներից մեկը, դանակի սպառնալիքի ներքո  67-ամյա բնակչուհուց պահանջել գումար  եւ ոսկի: 

 Կնոջը  պարանով կապկպել են եւ ծեծի ենթարկել, այնուհետեւ հափշտակել են տան իրերը` նոթբուք, 10 հազար դրամ, հեռախոսներ ու դիմել փախուստի: Հանցագործները դեռ չեն հայտնաբերվել: