Փրկարար ծառայությունը նոյեմբերի 23-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի նախկին ՃՈ պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան 46-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 10ԼՏ950 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Շ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:
Շ.Բ.-ը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























