Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 23-ին, ժամը 14.30-ին,  1987 թ. ծնված Արայիկ Մ.-ն կամավոր հանձնել է  20 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան  եւ հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, իրենց տան պատի մեջից` շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ: Ըստ նրա՝ հրացանը  պատկանել է հանգուցյալ պապին:

Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն: