Փրկարար ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել ծննդատան մասնաշենքում:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ի մանկական վերակենդանացման բաժանմունքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:




























