Նավթի հանաշխարհային գները երեքշաբթի վերականգնվում են ներդրողների՝ Ճապոնիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվելու սպասումներով:

08:48-ի դրությամբ (Երեւանի ժամանակով) Brent տեսակի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի ֆյուչերսների արժեքը ավելացել է 2.63%-ով՝ կազմելով բարելի դիմաց մինեւ 72,05 դոլար: WTI տեսակ թեթեւ նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 3,65%-ով՝ բարելի դիմաց մինչեւ 68,66 դոլար:

Վերլուծաբանների կարծիքով, ներդրողները շատ կտրուկ են արձագանքել OPEC-ի անդամ երկրների՝ մինչեւ 2015թ. հունիսին կայանալիք կազմակերպության հաջորդ նիստը օրական 30 մլն բարել մակարդակում նավթի հանույթի քվոտան պահպանելու որոշմանը: Սակայն, նավթի աստիճանաբար վերականգնվող գները կարող են դրական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա:

Անցած շաբաթ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) Վիեննայում տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում էր ընդունել պահպանել օրական 30 մլն բարել նավթի արյունահանման ներկայիս քվոտան: