Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են Արցախ-Իտալիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ոլորտում Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը՝ այս համատեքստում հատուկ ընդգծելով Իտալիայի դերակատարությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք: