Մերձդնեստրում ձերբակալված լրագրող, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը ճաղերի հետեւում կմնա եւս 30 օր։ Նման որոշում է կայացրել Տիրասպոլի քաղաքային դատարանը։ Դատի մասին չեն տեղեկացվել անգամ նրա հարազատները։
Էռնեստ Վարդանյանը Տիրասպոլում ձերբակալվել էր ապրիլի 7-ին՝ «Մոլդովայի օգտին լրտեսություն անելու» եւ «պետական դավաճանության» մեղադրանքով։ Նրան 20 տարվա ազատազրկում եւ ունեցվածքի բռնագրավում է սպառնում։
Ավելի ուշ մերձդնեստրյան հեռուստաալիքներից մեկով տեսանյութ էր ցուցադրվել, թե իբր Էռնեստ Վարդանյանն ընդունում է իր մեղքը եւ պատրաստ է համագործակցել հետաքննող մարմնի հետ։ Մոլդովայի իշխանությունների կարծիքով, լրագրողն այդ հայտարարությունն արել է ճնշման տակ։




























