ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատմել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման մանրամասները:

«Ես՝ որպես ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, կարեւոր եմ համարում բոլոր կողմերի հետ ԼՂՀ կարգավորման հարցով քննարկումներ անցկացնելը»,- հայտարարել է Ուորլիքը՝ ի պատասխան ԱՊԱ-ի հարցին:

 «Մենք քննարկել ենք լարվածության թուլացման կարեւորությունը, որը ստեղծվել էր նոյեմբերի 12-ին շփման գծում կատարված միջադեպից հետո, եւ բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմը խոցել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռը: