Եթե Եվրասիական միությանն ինտեգրումը ղարաբաղյան հարցը չի հանում, ապա ճիշտ նույն կերպ չէր հանում նաեւ եվրոպական ինտեգրումը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ եթե խոսքն այն մասին է, որ Ղարաբաղի հարցը եվրասիական ինտեգրումից հետո մնում է չլուծված, ապա պետք չէ մտածել, որ եվրոպական ինտեգրման դեպքում Եվրամիության բոլոր 28 երկրները միաձայն կճանաչեին Ղարաբաղը: «Իսկ Ղարաբաղը մենք ոչ մեկին չենք նվիրել եւ չենք էլ պատրաստվում: Կարծում եմ, դա ապացուցման կարիք չունի», - եզրափակեց Զաքարյանը:




























