Վրաստանի իշխանությունները մտադիր են առանց մաքսերի (duty free) մանրածախ առեւտուր սկսել Ռուսաստանի հետ «Վերին Լարս» անցակետում:

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, տվյալ հարցը կառավարությունը պետք է քննարկեր հուլիսի 3-ին կայացած նիստում, սակայն այն հետաձգվել է մնչեւ հաջորդ նիստը:

Համաձայն Վրաստանի նախագահի հանձնարարականի, մանրածախ առեւտուրը թույլատրվում է 500-մետրանոց սահմանամերձ գոտում :

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, «Վերին Լարս» անցակետը երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ին: Բանակցությունները տարվել են Շվեյցարիայի դեսպանատան միջնորդությամբ: Ըստ պայմանավորվածությունների՝ անցակետն աշխատում է ամեն օր ժամը 6-ից 22-ը մինչեւ նոյեմբերի 1-ը: Նոյեմբերի 1-ից մարտի 1-ն այն աշխատում է ժամը 7-ից 19-ը:

Հայաստանի համար «Վերին Լարսը» հիմնական ավտոտարանցային կետն  է, որով իրականացվում են բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: