2015թ. պետբյուջեն համահունչ է տնտեսական իրողություններին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ բյուջեն արտացոլում է երկրի առջեւ ծառացած բոլոր տնտեսական ռիսկերը, ուստի Հանրապետական խմբակցությունն այն սատարում է:

«Արտաքին պարտքի ցուցանիշը անվտանգ եւ կառավարվող մեծության սահմաններում է: ՀՆԱ-ի 4,1%-անոց կանխատեսվող աճը նույնպես լիովին իրատեսական է եւ կամրագրվի ոլորտային աճով, մասնավորապես գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտներում», - նշեց Բաղդասարյանը;

Դեկտեմբերի 4-ի երեկոյան խորհրդարանն ընդունեց 2015թ. պետբյուջեն: