Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դեղամիջոցների, նավթամթերքների եւ այլ ապրանքների միասնական շուկա կձեւավորի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողներին հայտնել է Միասնական տնտեսական հանձնաժողովի հիմնական ուղղություններով ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ով Երեւան է ժամանել մասնակցելու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարին:
Նա նշել է, որ մաքսային սահմանները վերացնելու միջոցառումները շատ արագ արդյունք են տվել հենց սկզբնական փուլում: «Բայց ապրանքաշրջանառության աճի համար անհրաժեշտ են նոր խթաններ, եւ մեր ԵՏՄ-ն այդ խթանները տալիս է: Թեեւ մեր առեւտրում չկան մաքսային արգելքներ, բայց կան որոշակի սահմանափակումներ»,-հավելել է Վալովայան՝ հավելելով, որ դրանց պատճառով ԵՏՄ ապագա անդամները չունեն նավթամթերքների ու գազի, դեղամիջոցների, ծխախոտի ու ալկոհոլի միասնական շուկա:
«Մենք նման շուկաներ ստեղծելու խնդիր ենք դնում»,-ընդգծել է նա:




























