Հայաստանը Եվրասիական տնտեսական միության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության բանակցություններում առաջամարտիկ է դառնալու: Այս մասին դեկտեմբերի 5-ին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Միասնական տնտեսական հանձնաժողովի (ՄՏՀ)՝ ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղություններով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Նշենք, որ ԱՀԿ-ին անդամակցելուց հետո Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Կազմակերպության այն երկրների հետ, որոնց շահերին դիպչելու է նրա մաքսատուրքերի փոփոխությունը (ԵՏՄ-ի մակարդակին հասցնելը):
«Հայաստանը փորձնական ծրագիր է, այդ պատճառով ԱՀԿ-ի հետ փոխհարաբերությունների բոլոր տեխնոլոգիաները մշակելու ենք նրա օրինակով: Մեզ մոտ հիմա ԱՀԿ անդամ են Ռուսաստանն ու Հայաստանը: Բայց, բնականաբար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նույնպես մասնակցելու է այդ գործընթացին: Հիմա ձեւաչափերն ենք որոշում»,- նշեց նա:




























