Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաեւը քննարկել են Մաքսային միության գագաթաժողովի նախապատրաստությունը, որը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի վերջին:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաեւ Մոսկվայում դեկտեմբերի վերջին տեղի ունենալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:

Զրույցը տեղի է ունեցել ղազախական կողմի նախաձեռնությամբ:

Բարձրագույն եվրասիական խորհուրդը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի մաքսային միության բարձրագույն վերազգային մարմինն է: Այդ երեք երկրները, գումարած Հայաստանը, 2015-ի հունվարի 1-ից կստեղծեմ Եվրասիական տնտեսական միությունը: