Հյուսիսային Օսիայի զբոսաշրջային ամենահայտնի կայաններից մեկում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան, հայտնել են հանրապետության ԱԻՆ-ում:
Ըստ փրկարարների՝ ամբողջությամբ այրվել են լեռներում գտնվող «Երկնքի շեմ» զբոսաշրջային կայանի մի քանի մասնաշենքեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս տարի այնտեղ նախատեսվում էր ձմեռային ակտիվ սեզոն, քանի որ Դիգորիայի լեռներում լավ ավտոճանապարհ է հայտնվել, որը հնարավորություն է տվել զբոսաշրջային կայան գալ ոչ միայն ամենագնացներով: Զբոսաշրջային կայանի բոլոր համարները ամանորյա տոների համար արդեն նախապես ամրագրված էին:
Մասնագետները պարզում են հրդեհի բռնկման պատճառները:



























