Վրաստանի հասարակության մեծ մասը սպասում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շեշտադրում կանի Վրաստանի ներքին խնդիրների վրա, սակայն հույսը չարդարացավ, հայտարարել է «Ժողովրդավարական շարժում միասնական Վրաստանի համար»-ի ղեկավար Նինո Բուրջանաձեն։
Ինչպես «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում նշել է խորհրդարանի նախկին խոսնակը, այն, որ ԱՄՆ-ը աչք է փակում Վրաստանի ներքին խնդիրների վրա, հոռետես վերաբերմունք է առաջացնում եւ ավելի խորացնում նիհիլիզմը։
«Դա մեծ սխալ էր։ ԱՄՆ պետքարտուղարը գնաց Վրաստանից՝ չպատկերացնելով երկրում առկա իրավիճակը»,- հայտարարել է Բուրջանաձեն։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վրաստանում հանդիպել է իշխանությունների ներկայացուցիչների եւ ընդդիմության երկու առաջնորդների՝ Գեորգի Թարգամաձեի եւ Իրակլի Ալասանիայի հետ։ Նինո Բուրջանաձեին հանդիպման չէին հրավիրել։




























