Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի Մոսկվա:

Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, 2014թ. դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության զորքերի կազմավորման 100-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներ:

Տոնակատարությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը: