ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցի ժամկետները հայտնի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին Հայաստանի ԱԳ նախարարությունում:
Երեւան եւ Բաքու համանախագահների առաջիկա այցի մասին նոյեմբերի վերջին հայտարարել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Հայտնի չէ նաեւ, արդյո՞ք եռանախագահներն այս անգամ կժամանեն Ստեփանակերտ:
Հատկանշական է, որ Բազելում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում համանախագահներին նաեւ չհաջողվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում կազմակերպել: Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը սահմանափակվեցին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներով:




























