ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կնոջ հետ ներկա է գտնվել Կորեայի ժողովրդական բանակի զինվորականների ընտանիքների կազմակերպած ներկայացմանը, հայտնել է կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Համերգի մասնակիցները երգել են, ընթերցել ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենին եւ նրա որդի Կիմ Չեն Իրին փառաբանող բանաստեղծություններ՝ ցուցադրելով «զինվորականների ընտանիքների կապը եւ իրենց միասնությունը գերագույն զորահրամանատարի հետ»:
Համերգի ավարտին Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել ինքնուս գեղարվեստական խմբերի դերասանական ունակությունները:
Համերգին ներկա են եղել նաեւ ԿԺԴՀ-ի առաջնորդի կինը՝ Լի Սոլ Չժուն, ԿԺԲ-ի քաղաքական գլխավոր վարչության պետ Խվան Բյոն Սոն, ժողովրդական զինված ուժերի նախարա Խյոն Յոն Չխոլը, այլ զորահրամանատարներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ կենտրոնական հեռագրային գործակալության՝ Կիմ Չեն Ընը մասնակցել է նաեւ Փհենյանում ԿԺԲ-ի զինվորականների օրինակելի ընտանիքների ժողովի մասնակիցների ֆոտոշարքին:




























