Ֆիլիպիններում «Հագուպիտ» հզոր թայֆունի զոհ է դարձել 27 մարդ, հայտնում է Reuters-ը։ Տարերքը մոտ 13 հազար տուն է ավերել, ավելի քան 22 հազար շինություն է վնասվել։

Շաբաթ օրը Ֆիլիպիններում վրա հասած թայֆունին վտանգավորության երրորդ աստիճան է տրվել։ Հիմնական հարվածը կրել է Արեւելյան Սամարը, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր «Հագուպիտ» թայֆունի 21 զոհերի մասին։ Մարդիկ հիմնականում խեղդվել են ջրհեղեղի հետեւանքով։