Լիբանանի ներսում արմատական իսլամի տարածումն իրական սպառնալիք է մերձարեւելյան այդ պետության համար, ֆրանսիական Le Figaro թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամը։

Նա հիշեցրել է, որ վերջին ամիսներին իր երկիրը մի քանի ահաբեկչություն է տեսել, որոնք ուղեկցվել են զոհերով։ Միաժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իր երկրի անվտանգության գլխավոր սպառնալիքներից են իսլամիստների զինված խմբավորումները, որոնք գործում են հարեւան Սիրիայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ վարչապետի՝ Լիբանանի պաշտպանունակության բարձրացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ չորեքշաբթի օրը սպասվող հանդիպման գլխավոր թեմաներից կլինի։ Ավելի վաղ համաձայնություն էր ձեռք բերվել Բեյրութին 3 մլրդ եվրոյի ֆրանսիական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ։ Գործարքը ֆինանսավորելու է Սաուդյան Արաբիան։