Պապուայի արեւելյանԷնարոտալի նահանգում ինդոնեզական ոստիկանության կողմից հրազենի օգնությամբ խռովությունները ճնշելու ընթացքում  վեց մարդ զոհվել, քսանից ավելին վիրավորվել են։

«Հրաձգության պատճառ է դարձել Էնարոտալիի ոստիկանության բաժանմունքի վրա կատարված հարձակումը»,- Պապուայի ոստիկանապետի խոսքերն է մեջբերում  Jakarta Globe թերթը։ «Իշխանությունները միայն ինքնապաշտպանվել են՝ նախազգուշացումից հետո», — իր հերթին ասել է անվտանգության, արդարադատության եւ քաղաքականության հարցերի նախարար-համակարգող Թեջո Էդի Պուրդիյատնոն, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ տեղի առաջնորդ Ջոն Գոբայի՝ խռավությունների պատճառը զինվորականների եւ դեռահաս պապուասների միջեւ հակասությունն էր եղել։