ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, պաշտոնապես ավարտել են իրենց ռազմական ներկայությունն Աֆղանստանում: Այդ երկրում գործողություն սկսելուց հետո 13 տարի անց Դաշինքի զորքերը լքում են Աֆղանստանի տարածքը, հաղորդում է CBS News-ը:
ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորքերի հրամանատար Ջոն Ֆ. Քեմփբելը հայտարարել է, որ առաքելությունը անցնում է աջակցություն ցուցաբերելու փուլի: Այդ նպատակով Աֆղանստանի տարածքում մնան Դաշինքի մոտ 13 հազար զինծառայողներ, հաղորդում է Gazeta-ն:
Աֆղանստանում ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի զորքերի գործողությունները սկսվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Հիշեցնենք, որ այն ժամանակ հարձակում էին գործել Նյու Յորքում գտնվող համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ շենքերի եւ Պենտագոնի վրա:




























