Առեւտրային բանկերի կայունության մակարդակը կրկնակի գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվները, , դեկտեմբերի 9—ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Սա ավելի քան բավական է փոխարժեքի տատանումների ռիսկերը ծածկելու համար, հավելել է նա: Բանկային համակարգը դիմանում է հաշվարկված սթրես-թեստերին՝ ամենավատատեսական սցենարներով, հավելել է ԿԲ նախագահը:
Նա հավելել է, որ այսօր բանկային համակարգի կապիտալի բավարարության գործակիցը (CAR) կազմում է 16,4%:
Սա 1,5 անգամ գերազանցում է ԿԲ-ի նորմատիվը եւ կրկնակի՝ «Բազել II»-ի պահանջները՝ 8%-ի մակարդակում:
Հետեւաբար, բանկերի սեփական միջոցները բավարարում են կապիտալի 16%-ի չափով ռիսկային ակտիվների կորուստները ծածկելու համար:
Բանկերի վարկային պորտֆելներում ոչ որակյալ վարկերը կազմում են 6,7%: «Սա շատ ավելի քիչ է, քան ԱՊՀ գրեթե բոլոր եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում», - հավելել է Ջավադյանը: Այլ խոսքով՝ անգամ այս վարկերի դուրսգրման դեպքում բանկային համակարգում անկայունությունը բացառված է, նկատել է ԿԲ նախագահը:
Բանկային համակարգի լիկվիդայնությունը եւս գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվները, հավելել է նա: Բանկերի հաշվեկշռի ակտիվների 25%-ը կազմում են բարձր լիկվիդային ակտիվները. կանխիկություն, թղթակցային հաշիվներ ԿԲ-ում եւ այլ բանկերում, պետական պարտատոմսեր եւ այլն: Բանկի ակնթարթային լիկվիդայնության գործակիցը կազմում է 135%՝ ԿԲ-ի 60%-ի նորմատիվի դեպքում:




























