ԵՄ երկրները, որոնց երկրներով պետք է անցներ «Հարավային հոսք» խողովակաշարը, Եվրահանձնաժողովի նիստում քննարկել են ռուսական գազատարի հնարավոր այլընտրանքները: Նիստից հետո ամփոփիչ մամուլի հաղորդագրություն է տարածվել:

Առաջին տարբերակը, որը կարող է օգտագործվել, կասպիական գազը «Հարավային գազային միջանցքով» ստանալն է: Երկրորդ այլընտրանքը հեղուկ գազի տերմինալների կառուցումն է, իսկ երրորդ հնարավոր ուղին Սեւ եւ Միջերկրական ծովերի շելֆերի մշակումն է, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հարավային գազային միջանցքով» գազ կարող է մատակարարվել Եվրոպա 2019 թվականին: