Լուրջ մարդիկ չեն կարող լուրջ սպասելիքներ ունենալ խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերից: Այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` մեկնաբանելով եռյակի ոչ միասնական դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ:
«Կարեւորագույն հարցում եռյակը միասնական չէ, հետեւաբար լուրջ մարդիկ լուրջ սպասելիքներ չեն կարող ունենալ եռյակից: ԵՏՄ-ին միանալու առաջին քայլերն արդեն ծանր հետեւանքներ ունեն հայ ժողովրդի վրա: Այսօր ճգնաժամի ենթարկվում է միայն աշխարհի կողմից մերժվող Պուտինյան վարչակազմը, այդ թվում նաեւ մենք, որովհետեւ մեր իշխանությունները դա ընտրեցին»,- ասաց Հայրիկյանը:
Թե որն է կարեւորագույն հարցը, ԱԻՄ առաջնորդը մեկնաբանեց. «Ինքնիշխանություն, մարդու իրավունքների պաշտպանություն. Սրանով ամեն ինչ ասված է»:



























