«Արդշինբանկ» ՓԲԸ-ն դեկտեմբերի 9-ին առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում եւներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ: Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարտատոմսերի թողարկումը առաջին նման գործարքն է միջազգային ֆինանսական շուկաներում 2013 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումից հետո:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխել է իր 3 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերը J.P.Morgan ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման Գլխավոր Տեղաբաշխողը: Հեղինակավոր Moody's վարկանշային գործակալությունը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոսմերի այս թողարկմանը շնորհել է Ba2 վարկանիշ՝ բանկի ներկայիս Ba3 վարկանիշից մեկ աստիճան բարձր: Պարտատոմսերը ցուցակված են Վիեննայի ֆոնդային բորսայում, իսկ պարտատոմսերի քլիրինգն իրականացվում է Euroclear-ի եւ Clearstream-ի համակարգերում: Պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները ուղղվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ռազմավարությամբ նախատեսված գործառնությունների ընդլայմանը:
«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարությունը գոհունակություն է հայտնում նախադեպը չունեցող այս թողարկման արդյունքներիցեւ միջազգային ներդրողների կողմից բանկի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության աստիճանից: Այս կապակցությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. «ՄԵնք հպարտ ենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին ոչ պետական կառույցն է, որը կարողացել է տեղաբաշխել պարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: Սա կարեւոր ձեռքբերում է ոչ միայն մեր բանկի, այլեւ մեր երկրի համար, քանի որ այն օգնում է Հայաստանի մասնավոր ընկերություններին գրավել իրենց տեղը միջազգային ֆինանսական «քարտեզում»:



























