ԼՂՀ պաշտպանության բանակի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն է, այլեւ կանխարգելիչ եւ նախականխիչ միջոցառումներ իրականացնելը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով շփման գծում վերջին օրերի լարվածությանը:
«2014թ.-ն ԼՂՀ պաշտպանության բանակի համար բավականին լարված տարի էր եւ առանձնացավ տարբեր տիպի դիվերսիոն-հետախուզական գործողություններով: Այդ իրականության մեջ ՊԲ ղեկավարության ու զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն է, նաեւ կանխարգելիչ եւ նախականխիչ միջոցառումներ իրականացնելը, որը շատ դեպքերում իրականացվում է մեր տարածքից դուրս: Պատճառը պետք է փնտրել հենց այդ սադրանքների մեջ եւ մեղքի մեծ բաժինը պետք է հակառակորդը նաեւ վերցնի իր վրա: Սրանք նաեւ գաղտնիություն են իրենց մեջ պարունակում, դրա համար բավարարվենք այնքանով, որքանով ես ասացի»,- ասաց նախարարը:



























