Եթե Վարդան Ղուկասյանը ցանկանում է ինչ-որ բան հրապարակել, թող հրապարակի: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում նրան, որ ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը (մականունը՝ «Դոգ») խոստացել է ձայնագրություններ հրապարակել, որոնք վերաբերում են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, ՀՀ ոստիկանապատեը պատասխանել է. «Թող հրապարակի, թե չէ տղան տարիներով խոսում ու խոսում է: Սիրելիներս, եթե դուք, ասենք, ուզում եք ինչ-որ բան հրապարակել, ես պետք է ձեզ թելադրե՞մ: Թող հրապարակի, եթե ուզում է, իսկ հետո կպարզենք»:
Հիշեցնենք, այս տարվա հոկտեմբերին ոստիկանության համակարգից հեռացված Վարդան Ղուկասյանը բողոքի ակցիա է անցկացրել նախագահի նստավայրի մոտ, ինչպես նաեւ նամակով դիմել է երկրի ղեկավարին՝ խնդրելով դադարեցնել Աշոտ Կարապետյանի կողմից հետապնդումները:



























