Պետք չէ համեմատել իմ եւ Տիգրան Սարգսյանի աշխատանքը, դեկտեմբերի 10-ին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Պետք չէ հետ նայել, պետք է առաջ շարժվել եւ շարունակել աշխատել ի բարօրություն երկրի», - կոչ է արել նա:

Նշենք, նույնքան հակիրճ կերպով Հովիկ Աբրահամյանը կանխել էր Տիգրան Սարգսյանի աշխատանքի եւ իրեն նրա հետ համեմատելու վերաբերյալ զրույցի բռնվելու նախորդ բոլոր փորձերը:

Հիշեցնենք, Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2008թ. ապրիլից մինչեւ 2014թ. ապրիլ: Նա այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է: