Գլխավոր դատախազության եւ Հայաստանի Քննչական կոմիտեի միջեւ միջգերատեսչական պատերազմի մասին խոսակցություններն անհիմն են: Այս մասին դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ օմբուդսմենի գրասենյակի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում լրագրողներին ասել է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված նրա հակասությունը ներկայիս գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, Հովսեփյանը վստահեցրել է, որ հակասություն չկա եւ չի կարող լինել: «Մենք ընդհանուր գործ ենք անում, եւ մեզնից յուրաքանչյուրը օրենքով վերապահված գործառույթներ է իրականացնում», - նշել է Հովսեփյանը: