Ռուսաստանը ոչ ոքի հետ չի գժտվել, սա նրա ընտրությունը չէ, բայց գործընկերների մի մասը փորձում են իրենց նեղ շահադիտական նպատակներին հասնել նրա հետ հարաբերությունների հաշվին: Այս մասին ռուսական հինգ հեռուստաալիքների հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ոչ ոքի հետ հատուկ չենք գժտվել եւ ոչ ոքի պատերազմ չենք հայտարարել,- ընդգծել է կառավարության ղեկավարը: - Այդ պատճառով զարգացման խաղաղ ճանապարհ վերադառնալու կարիք չկա, որովհետեւ մենք չենք էլ գժտվել: Այդ մեզ հետ են ցանկանում ընդհարվել »:

ՌԴ վարչապետն Օբամայի հետ իր հարաբերությունները լավ է համարում, բայց հարցն ամերիկյան կողմի ոչ ադեկվատությունն ու անկանխատեսելիությունն է:

Մեդվեդեւը կարծում է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում գնդակն ամերիկյան կողմում է: