ԵՏՄ-ն խորհրդակցություններ կսկսի Ուզբեկստանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններ անցկացնելու հարցով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հետ բանակցությունների ավարտին:
«Մենք պայմանավորվել ենք, որ կսկսենք խորհրդակցությունները Ուզբեկստանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ»,- ասել է Պուտինը, փոխանցում է Gazeta-ն:
Չորեքշաբթի Ռուսաստանը եւ Ուզբեկստանը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Ռուսաստանը կչեղարկի Ուզբեկստանի 865 մլն դոլար պարտքը:




























