Հայաստանը բիզնեսի համար պայմանագրային ավելի ուժեղ հիմքի ապահովման կարիք ունի: Այս մասին դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Այնուամենայնիվ, ըստ Հեֆերնի, Հայաստանը զգալի առաջադիմել է «Doing Business»-ի վարկանիշում, որը կազմում է Համաշխարհային բանկը: Միեւնույն ժամանակ, Հայաստանը զիջում է գործնական պայմանագրերին հետեւելու մասով՝ 189 երկրների շարքում մնալով 119-րդը:
ԱՄՆ դեսպանատունը կշարունակի համագործակցությունը ՀԿ-ների հետ՝ օրենքի գերակայություն առաջ տանելու համար: «Դժվար է մոռանալ մեկ վատ լուրը, նույնիսկ եթե մնացածները լավն են: Այդ պատճառով էլ երկրում բիզնես-կլիմայի ուժեղ կողմերը նույնպես պետք է առանձնանան», - հայտարարել է դեսպանը:
Նա սփյուռքահայերին կոչ է արել բիզնես հնարավորություններ որոնել Հայաստանում՝ նշելով, որ պատասխանը միշտ նույնն է, բիզնեսը կանխատեսելի գործընկերների եւ վեճերի լուծման արդար համակարգի կարիք ունի: Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ դա խոսում է այն մասին, որ մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը կարեւոր են ոչ միայն որպես ինքնուրույն արժեքներ, այլեւ այն պատճառով, որ դրանք նպաստում են բարգավաճմանը: Այդպիսով, երկրները, որոնցում գոյություն ունի օրենքի գերակայություն, ավելի լավ են ապրում, արագ զարգանում եւ ավելի շատ արտասահմանյան ներդրումներ գրավում:




























