Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, Նախախորհրդարանի Կապանի գրասենյակի պատասխանատու Գեւորգ Գասպարյանին առաջարկել է հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ:

Գեւորգ Գասպարանից մերժում ստանալով, Զարզանդ Նիկողոսյանը փոխել է խոսակցության թեման ու տոնայնությունը՝ նրան մեղադրելով «պետությունը քանդելու» մեջ եւ պահանջելով դադարեցնել ռեժիմի դեմ գործողությունները:

Դարձյալ ժխտողական պատասխան ստանալով, մարզպետի թիկնապահը սպառնացել է սպանել նրան:

Նախախորհրդարանի քարտուղարությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ ռեժիմի հեռացումից հետո դրա որեւէ հանցավոր ներկայացուցիչ չի խուսափելու պատասխանատվությունից ու պատժից: Իսկ եթե նրանք շարունակեն չարաշահել մարդկանց համբերությունը, կարող են նաեւ ժողովրդական ընդվզման զոհ դառնալ, ասվում է Նախախորհրդարանի հայտարարության մեջ: