ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանումը կարող է ավարտվել հզոր երկրաշարժով: Նման կանխագուշակում է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նրանք պայթեցնում են Երկրի ընդերքը, եւ թող Աստված պահապան լինի ամերիկացի ժողովրդին. Ամեն պահի կարող է ուժեղ երկրաշարժ տեղի ունենալ, քանի որ ընդերքը մաս-մաս են անում»,- ասել է Մադուրոն:
«Արդյունքում կգա մի պահ, երբ երկրաբանական ճաքերը օրհասական չափի կհասնեն, եւ այդ ժամանակ վրա կհասնի ազգային աղետը՝ ԱՄՆ-ի տրանսազգային ընկերությունների «արնախումների» ամբիցիաների պատճառով»,- առաջնորդի խոսքերն է մեջբերում տեղի հեռուստատեսությունը:
«ՌԻԱ Նովոստին» բացատրում է, որ թերթաքարային հանքերի մշակման առանձնահատկությունը անդադար հորատումն է, որը հաճախ կատարվում է հիդրոպայթյունների միջոցով: Ընդ որում՝ շերտի վերամշակման համար օգտագործվում է ջրի, ավազի եւ թունաքիմիկատների խառնուրդ: Այս տեխնոլոգիան արգելված է մի շարք երկրներում, քանի որ օգտակար հանածոների արդյունահանման ամենավիճելի եւ ոչ բնապահպանական եղանակներից է:




























