Ռուսաստանն ու Հնդկաստանը 20 տարվա ընթացքում առնվազն 12 էներգաբլոկ կառուցելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այդ մասին լրագրողներին հաղորդել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:

Նա հավելել է, որ փաստաթուղթը կստորագրվի դեկտեմբերի 11-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների արդյունքներով:

«Ռոսատոմի» ղեկավարը նաեւ հաղորդել է, որ  Գիտության եւ ատոմային էներգետիկայի ոլորտներում Ռուսաստանի եւ Հնդկաստանի համագործակցության հետ կապված գաղտնի տեղեկատվության մասին համաձայնություն կստորագրվի: