Ռուսական խոշոր մանրածախ վաճառողները հացի եւ հացաբուլկեղենային արտադրանքի մատակարարներից թանկացման մասին ծանուցումներ են ստանում, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով պարենային ցանցերի ներկայացուցիչներին:
Պարբերականի փոխանցմամբ՝ կոնտրագետնենրը հայտարարում են գնման գնի՝ միջինում 5-10% թանկացման մասին: Մատակարարները երեւույթը բացատրում են «ալյուրի, հացահատիկի, շաքարի, օտարերկրյա հումքի, փաթեթավորող նյութերի եւ տրասնպորտայինն ծախսերի գների աճով»:
Պարբերականը գրում է, որ հացի եւ հացաբուլկեղենի որոշ արտադրողներ արդեն բարձրացրել են գները
Ռուսաստանի արդյունաբերության նախարարությունում հայտարարել են, որ հացի գների լուրջ տատանումներ չեն նկատվում:



























