Հայաստանը ցանկանում է բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Շահագրգիռ ընկերությունների անունները նա դեռ գերադասեց չհնչեցնել, սակայն հաստատեց, որ բանակցություններն իսկապես ընթանում են օդանավակայանների, Քաղավիացիայի գլխավոր վարչության եւ էկոնոմիկայի նախարարության հետ:
Նրա խոսքով՝ «Շիրակի» օդանավակայանում ելքի վիզայի համար տուրքերի չեղարկումը Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար լավ հնարավորություններ կստեղծի: Քաղաքում եւ հանրապետությունում կավելանա ուղեւորների հոսքը, իսկ սա նշանակում է, որ ապրանքների ու ծառայությունների նոր սպառողներ կհայտնվեն: «Այս աննուղղակի էֆեկտը ավելի բարձր կլինի, քան այսպես կոչված «օդի հարկը», - նշեց Ճշմարիտյանը:



























