Հայտնի են դարձել Բաքվում իրագործված կրկնակի դաժան սպանության մանրամասները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սկեսուրը առանձնակի դաժանությամբ սպասնել է իր հարսին ու 6 ամսական թոռնուհուն: Հանցագործությունն իրականացվել է Սուրախանյան շրջանում, վարձակալված բնակարանի բակում, որտեղ 40-ամյա Շարհիա Հուսեյնովան բնակվել է իր 20-ամյա հարսի հետ: Կենցաղային վեճի հողի վրա Շ. Հուսեյնովան մի քանի հարված է հասցրել Է. Նաջաֆովայի գլխին, ով ստացված գանգուղեղային վնասվածքից տեղում մահացել է: Այնուհետեւ կինը մտել է տուն եւ խեղդել 6 ամսական թոռնուհուն:
Vesti.Az-ի փոպանցմամբ, սպանությունն իրագործվել է ֆիշերը: Այդ ժամանակ կանայք եւ երեխան տանն են եղել, իսկ ամուսինները՝ աշխատանքի: Սկեսուրի եւ հարսի միջեւ կենցաղային հողի վրա վեճ է բռնկվել: Հուսեյնովան դուրս է եկել բակ եւ գետաքարը ձեռքին կրկին տուն վերադարձել: Նա մի քանի անգամ հարվածել է հարսի գլխին, այնուհետեւ խեղդել նրան: Աղմուկից վախեցած 6-ամսական երեխան սկսել է լացել: Հուսեյնովան վերցրել է բարձը եւ խեղդել փոքրիկին:
Ավելի ուշ, կինը ոստիկանությունում հայտնել էր, որ ցանկացել է հանգստացնել լացող երեխային եւ փակել է նրա բերանը:



























