2015թ. հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային կենսաթոշակը 14%-ով կբարձրանա: Այս մասին դեկտեմբերի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշել է, որ կենսաթոշակը 36-ից 41 հազար դրամ կդառնա (ներկայիս փոխարժեքով՝ 90 դոլարից պակաս):
Այսպես, 2015թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 14-ից կդառնա 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարումները՝ 700-ից 800 դրամ՝ առաջին տասը տարվա եւ 450-ից 500 դրամ՝ հետագա տարիների համար:
2015թ. հունվարի 1-ից նախատեսվում է նաեւ զինվորական կենսաթոշակների ավելացում, որոնք 2014թ. ամռանն արդեն բարձրացվել էին: «Այս քաղաքականությունը մենք կշարունակենք եւ այս, եւ նպաստների մասով», - հավելել է նա:



























