ԵՏՄ-ի մաքսային օրենսգիրքը հայկական բիզնեսին անհարմար դրության մեջ չի դնի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա փաստեց, որ հանրապետության գործարարները Մաքսային օրենսգքրի նոր խմբագրությանը (ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից) նախապատրաստվելու ժամանակ են ունեցել: «Ասեմ ձեզ, որ մաքսային օրենսդրությունում արմատական փոփոխություններ չեն լինի: Իսկ ծրագրվող փոփոխությունների շուրջ մենք խորհրդատվություն են տրամադրել ձեռնարկատերերին»: Նա հիշեցրեց, որ ԵՏՀ-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 5-ին եղել են Երեւանում եւ մանրամասնորեն պատասխանել ԵՏՄ-ում արտադրության եւ առեւտրի ռեժիմների մասին գործարարների հարցերին: