Հայաստանի բոլոր դյութի-ֆրի խանութներում առեւտուրը կկատարվի առանց ԱԱՀ-ի, կառավարության դեկտեմբերի 11-ի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա նշել է, որ ներկայումս նման խանութներ Հայաստանում գործում են ոչ միայն օդանավակայաններում, այլեւ ցամաքային սահմաններին՝ երկաթգծային կայարաններում եւ մայրուղիներին: Այնուամենայնիվ, այդ կետերը, ի տարբերություն օդանավակայանների խանութների, ազատված չեն ԱԱՀ-ից:  «Համապատասխան օրինագծով առաջարկվում է վերացնել այս անհավասարությունը», - բացատրել է նախարարը: